Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սրտի ուզածի չափ կերա՞ք, խմեցի՞ք, հանգստացա՞ք, այժմ էլ` ի գործ

Սրտի ուզածի չափ կերա՞ք, խմեցի՞ք, հանգստացա՞ք, այժմ էլ` ի գործ
11.01.2014 | 14:24

Ավարտվեցին ամանորյա տոնական օրերը, որոնցից ամենամեծ օգուտը քաղեցին դպրոցականները: Եվս մեկ-երկու օր, և նորից կսկսվի դպրոցականների ու նրանց ծնողների ամենօրյա մղձավանջը: Իսկ վերջիններիցս, իհարկե, մեծ ջանքեր են պահանջվելու` փոքրիկներին առավոտ վաղ արթնացնելու, պատրաստելու և դպրոց ճանապարհելու համար: Թերևս ամենամեծ ջանքը պահանջվում է մինչև դպրոց գնալը, նրանց դպրոցի ու դասագրքերի ուղղությամբ տրամադրելը, պայուսակի, օրագրի, աղյուսակի և, ընդհանրապես, սովորելու մասին որևէ խոսք բացելը: Անչափ դժվար է նրանց հեռուստատեսությունից ու համակարգչային խաղերից կտրելը, հատկապես երբ դպրոցի մասին մի թեթև ակնարկն արդեն հիստերիա է առաջացնում: Պարզվում է` ըստ պահանջի ու ըստ ցանկության ուտել, քնել և արթնանալն էլ մի բան չէ, դրանից ավելի շատ նրանք վնաս են կրում, քան օգտվում: Ծուլությունը փոքրիկների համար դառնում է վատ սովորություն, որից ոչ մի գնով չեն ուզում հրաժարվել: ՈՒրեմն, ի՞նչ անել՝ նրանց իրական կյանք վերադարձնելու համար:

Այս հարցի վերաբերյալ մասնագետներն ու հոգեբանները շատ խորհուրդներ կարող են տալ, իսկ թե որն է դրանցից ամենաարդյունավետը, պետք է գտնենք ինքներս՝ գործի դնելով նաև սեփական մեթոդները:

Նախ, առաջին հերթին, պետք է կարգավորել քնի և աշխատանքային ռիթմն ու ռեժիմը, երեխային նախապատրաստել` ՙպետք է ժամանակին քնես, որ կարողանաս շուտ արթնանալ՚: Այնուհետև երեխայի հետ զրուցել և հիշեցնել դպրոցում ունեցած հաջողությունների, նրա գնահատականների և իր ընկերների մասին: Ասել, թե որքա՛ն շատ է իր ուսուցչուհին կարոտել իրեն, և նա շատ կտխրի, եթե դպրոց չգնաս և այլն (հնարավոր է, որ այդպես չէ, բայց պետք է գործի դնել բոլոր միջոցները):

Հետտոնական սթրեսից դուրս գալու համար մասնագետները առաջարկում են ուտել բանան, նուռ, շոկոլադ, օգտակար է նաև շատ զբոսնելը: Սա վերաբերում է նաև մեծահասակներին, որոնք աշխատանքի դուրս գալուց առաջ տոնական եռուզեռից լիցքաթափվելու կարիք ունեն: Նրանց ևս հարկավոր է թուլացնել լարվածությունը: Մասնագետների կարծիքով, տոնը խախտում է առօրյա կյանքի ռիթմը, որը հետո հարկավոր է վերականգնել: Տոներին մարդը շատ էներգիա է ծախսում և դրանից հետո իրեն հոգնած է զգում, նկատվում է տրամադրության անկում: ՈՒստի, մարդը նախկին կենսակերպին պետք է գիտակցաբար վերադառնա` հասկանալով, որ առանց աշխատանքի ու աշխատավարձի չի կարող գոյատևել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ